ԿԲ նախագահը կանխատեսում է հետագա գնաճ
Տնտեսություն
16:47 04/05/2021
Հայաստան

ԿԲ նախագահը կանխատեսում է հետագա գնաճ

«Մարտ ամսին արձանագրվել է 1% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.5 տոկոսի դիմաց, և 12 ամսյա գնաճը հասել է 5.8 տոկոս»,- հրավիրված ասուլիսում հայտնեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հաստատեց, որ կարճաժամկետ առումով գնաճը շարունակելու է բարձրանալ:

«Բայց մենք ուզում ենք ասել, որ մեր տեղում ենք, մեր անելիքներն անում եք և հաջորդ տարվանից վերադառնալու ենք մեր գնաճի 4 տոկոսի թիրախին»,- հայտարարեց ԿԲ նախագահը:

Մարտին Գալստյանը հայտնեց, որ համաշխարհային մակարդակով արձանագրվում է գների աճ, որն ազդելու է Հայաստանի գործընկեր պետությունների տնտեսությունների վրա, ինչի արդյունքում էլ սպասվում են գնաճային ճնշումներ հանրապետության շուկայի վրա:

Նա նկատեց, որ ներքին շուկայից նույնպես դիտվելու են ներքին գնաճայի միտումներ:

Գալստյանը հայտնեց, որ տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսում չի անի, բայց նախորդ կանխատեսումների համեմատ դրական դինամիկա է արձանագրվել: Ըստ նրա, սպասվում է պահանջարկի և տնտեսության աճի սպասվածից բարձր տեմպեր, բայց այն դեռևս կմնա թույլ:

ԿԲ նախագահը նաև ասաց, որ այսօրվա նիստում ԿԲ խորհուրդը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրուքը 0.5 տոկոսով՝ հասցնելով 6 տոկոսի, որով թուլացվում է գլխավոր դրամատան կանխարգելող դերը:

Բայց, ըստ նրա, գնաճային սպասումների ռիսկի չեզոքացման գործում շարունակելու են գործողություններ կատարել:

Մարտին Գալստյանը նկատեց, որ Հայստանի համար կորոնավիրուսի դեմ պատվաստումը կարևոր է, քանի որ կարող են խնդիրներ առաջանալ ծառայությունների մատուցման և արտահանման առումով:

ԿԲ նախագահը նաև հատնեց, որ տրանսվերտներն այս տարի ավելացել են՝ մարտին կազմելով 65.9 մլն դոլար:

Placeholder
ԿԲ նախագահը կանխատեսում է հետագա գնաճ