10 հազար բուժաշխատող է պահանջվում օլիմպիական խաղերում աշխատելու համար
Աշխարհում
18:46 04/05/2021
Աշխարհ

10 հազար բուժաշխատող է պահանջվում օլիմպիական խաղերում աշխատելու համար

«Տոկիո -2020» կազմկոմիտեն երկրի առողջապահական կազմակերպություններին դիմել է 500 բուժքույր տրամադրել օլիմպիական խաղերը սպասարկելու համար։ Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Նախաձեռնությունը բացասական աձագանք է ստացել։ Մասնավորապես՝ սոցցանցերում գրառումներ են արվել, որոնցում ասվում է՝ հիմա օլիմպիական խաղերի ժամանակը չէ, պետք է կենտրոնանալ համավարակին հակազդելու վրա։

Կազմկոմիտեի հաշվարկներով 10 հազար բուժաշխատող է պահանջվում խաղերում աշխատելու համար։ Կազմակերպիչները նույնիսկ որոշել են հրաժարվել կամավոր տարբերակից և պատրաստ են  վճարել աշխատանքի դիմաց:

 

Placeholder
10 հազար բուժաշխատող է պահանջվում օլիմպիական խաղերում աշխատելու համար