Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը
Սպորտ
18:25 06/05/2021
Աշխարհ

Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը

Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Առաջինը մրցագորգ են դուրս եկել ազատ ոճայինները: Օրը հաջողություն չի բերել Հայաստանի պատվիրակներին: Արման Անդրեասյանը /74 կգ/ և Հովհաննես Մխիթարյանը /86 կգ/ տարբեր փուլերում ձախողվել են, եզրափակիչ չեն մտել և անմասն են մնացել խաղարկվող օլիմպիական ուղեգրերից:

Հայաստանի պատվիրակության կազմում մեր ազատ ոճայիններից Տոկիո են մեկնել Արսեն Հարությունյանը  /57 կգ/  և Վազգեն Թևանյանը /65 կգ/:

Սոֆիայի մրցագորգերը մայիսի ութից տրամադրվել են հունահռոմեական ոճի ըմբիշներին: Հայաստանից պայքարի են դուրս եկել Արմեն Մելիքյանը /60 կգ/, Կարեն Ասլանյանը /67 կգ/, Արթուր Շահինյանը /87 կգ/  և Դավիթ Օվասապյանը (130 կգ):

Placeholder
Սոֆիայում մեկնարկել է ըմբշամարտի միջազգային վարկանիշային մրցաշարը