Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան
Կրթություն, գիտություն
12:51 06/05/2021
Հայաստան

Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան

«Նախատեսվում է գումար հատկացնել Քաղաքաշինության կոմիտեին՝ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման աշխատանքների շարունակականության ապահովման համար»,-կառավարութան նիստում հայտարարեց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը՝ ներկայացնելով 2021 թ. պետական բյուջեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը:

Նրա խոսքով՝ նախագծով ԿԳՄՍ նախարարությանը նախատեսվում է հայտկացնել 2 մլրդ 942 մլն դարամ:

Ըստ Դումանյանի՝ գումարը կուղղվի նաև  Արմավիրի մարզի Արևիկ համայնքում մոդուլային տիպի 144 տեղով  մսուր-մանկապարտեզի կառուցման և 9 համայնքում նույն տիպի մանկապարտեզների կառուցման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի ձեռքբերման և շինաշխատանքների մեկնարկման համար:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ փոքրաքանակ երեխաներով համալրված 15 դպրոցի մոդուլային շենքերի կառուցման համար նախատեսված է 1.5 միլիարդ դրամ, որի մեջ ներառված են 2 դպրոց Արագածոտնում, 1-ը՝ Արարատում, 1 դպրոց Արմավիրի մարզում, 2-ը՝ Գեղաքրունիքի մարզում, 3-ը՝ Սյունիքի մարզում, 2-ը՝ Լոռու, 2-ը՝ Կոտայքի մարզում, 1-ը՝ Շիրակի, 1-ը՝ Վայոց ձորի մարզում:

Նա հայտնեց, որ բոլոր պրոցներում նախատեսված են ապաստարաններ, և նախատեսվում է, որ այդ դպրոցները պետք է դառնան մշակութային, սպորտային համանքային կենտրոններ:

Placeholder
Կառուցվող 15 մոդուլային դպրոցներում նախատեսված են ապաստարաններ. Վահրամ Դումանյան