Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ
Սպորտ
10:22 07/05/2021
Հայաստան

Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ

Մայիսի 8-ին Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը տեղի կունենա հանդիպում  գրոսմայստեր Լևոն Արոնյանի հետ:

Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի հաղորդմամբ, Արոնյանը հանդիպման ժամանակ հանդես կգա դասախոսությամբ, իսկ վերջում կպատասխանի հանդիսատեսի հարցերին: Համաճարակային իրավիճակից ելնելով կկազմակերպվի 2 հանդիպում` ժամը 13:00-15:00-ին՝ երեխաների ու պատանիների հետ,  ժամը 17:00-19:00-ին՝ երիտասարդության ու մեծահասակների հետ:

Մուտքն ազատ է, սակայն տեղերի սահմանափության պատճառով նախապես  պետք է գրանցվել:

 

Placeholder
Լևոն Արոնյանը մայիսի 8-ին հանդես կգա դասախոսությամբ