Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար
Աշխարհում
18:50 07/05/2021
Աշխարհ

Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար

Մայիսի 12-13-ին Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության բայդարկա և կանոէ  մրցաձևերի օլիմպիական վարկանիշային միջազգային մրցաշար:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մինչ այդ մարզաձևի միջազգային ֆեդերացիան եվրոպական երկրների մարզիկների համար  մայիսի ութից  ուսումնամարզական հավաք կկազմակերպի:

Հայաստանից կմասնակցեն մեկտեղանոց կանոէի ներկայացուցիչ Արա Վիրաբյանը, բայդարկավարներ Էդգար Թությանը և Վլադիմիր Ալավերդյանը: Նրանց մայիսի 11-ին կմիանան բայդարկավար Ռադե Պեդիչը,որըծնվել, մեծացել  և ապրում  է Երևանում,ինչպես նաև  ավագ մարզիչ Մարտիրոս Շահվալադյանը: 

Օլիմպիական արտոնագիր կստանան առաջին քառյակներում տեղ գտնող թիավարները:

Վարկանիշայինի ավարտից հետո, նույն Ցեգետ քաղաքում, մեր երկրի պատվիրակները կմասնակցեն  մայիսի 15-ին մեկնարկող աշխարհի գավաթի խաղարկությանը:

Հունգարիայից մեր մարզիկներ Արա Վիրաբյանը և Էդգար Թությանը  մարզիչ Շահվալադյանի հետ  կմեկնեն Բառնաուլ, որտեղ անցկացվելիք միջազգայինում դարձյալ կմրցեն օլիմպիական ուղեգրերի համար:

Placeholder
Հունգարիայի Ցեգետ քաղաքում կանցկացվի թիավարության միջազգային մրցաշար