Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին
Սպորտ
18:07 08/05/2021
Հայաստան

Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին

Գրոսմայստեր Լևոն Արոնյանը ԱՄՆ հավաքականի կազմը կհամալրի օգոստոսին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է շախմատիստը:

«Կարծում եմ մրցաշարերից հետո` օգոստոս ամսին կկայանա տեղափոխությունը»,- նշել է  Արոնյանը:

Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին:

Placeholder
Արոնյանն ԱՄՆ կտեղափոխվի օգոստոսին