Սիրուշո. Սա արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք
Հասարակություն
12:24 08/05/2021
Հայաստան

Սիրուշո. Սա արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք

Հայտնի և սիրված երգչուհի Սիրուշոն հրապարակած կարճ տեսանյութում պատմում է իր վերջին՝ «Body on Body» երգի տեսահոլովակի մասին։

«Տեսահոլովակ չէի ասի։ Սա երևի արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք։ Տանիքն ընտրվեց ենթագիտակցաբար նաև այն պատճառով, որովհետև իմ կյանքն էլ, և բոլորիս կյանքն էլ վերջին շրջանում, այն զգացողություն էր, որ եզրին եմ։ Հերիք է մի սխալ քայլ, ու կարող ես սաթաքել ու ընկնել»,- մասնավորապես ասում է երգչուհին։

Նա անդրադառնում է իր՝ շքեղ կյանքով ապրելու վերաբերյալ տարածված խոսակցություններին, անտարբեր դառնալու մասին։

«Հիասթափությունն այն զգացումն է, որի հետ դեռ երկար պետք է ապրենք։ Բայց պետք է փորձել արթնանալ, տրամադրվել աշխատանքի, աշխատել, ժպտալ մարդկանց, փորձել օգտակար լինել»,-ասում է նա։

Placeholder
Սիրուշո. Սա արդյունք է մի շարք երևույթների, որոնց միջով անցանք