09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է
Առողջություն
14:12 09/05/2021
Հայաստան

09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է

Հայաստանում երեկ կատարվել է 2353 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 178 նոր դեպք: Առողջացել է 457 մարդ։ Մեկ օրում մահացել է 10 մարդ։ Նրանցից 1-ը, ըստ առողջապահության նախարարության, ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

ԱՆ ներկայացրած տվյալներով, մայիսի 9-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 219270 դեպք, որոնցից 204578-ն` առողջացած, 4234-ը` մահվան ելքով: Մահվան ևս 1039 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5273 կորոնավիրուսով հիվանդ։

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 9419 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել 1014891 թեստավորում:

Placeholder
09.05.2021. Կորոնավիրուսի 178 նոր դեպք է գրանցվել, 10 մարդ մահացել է