Թոմ Քրուզը հրաժարվել է ստացած «Ոսկե գլոբուս»-ներից
Մշակույթ
19:05 11/05/2021
Աշխարհ

Թոմ Քրուզը հրաժարվել է ստացած «Ոսկե գլոբուս»-ներից

Ամերիկացի հայտնի դերասան Թոմ Քրուզը հրաժարվել է նախկինում ստացած «Ոսկե գլոբուս» արձանիկներից: Նման որոշում նա ընդունել է մրցանակաբաշխության ժյուրիի կազմում սևամորթերի բացակայության պատճառով սկանդալի ֆոնին: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը:

Քրուզը երեք «Ոսկե գլոբուս» է ստացել։

Հոլիվուդում հավատարմագրված օտարերկրյա լրագրողների ասոցիացիան, որը կազմակերպում է «Ոսկե գլոբուս»-ը, հայտարարել է, որ ժյուրիի կազմը կվերանայվի:

Ստեղծվելու է 20 հոգուց բաղկացած հանձնաժողով, որը պարգևատրման համար ընդունելու է էթիկայի նոր կանոնագիրք, ըստ որի, կընտրվի նոր ղեկավարություն:

Placeholder
Թոմ Քրուզը հրաժարվել է ստացած «Ոսկե գլոբուս»-ներից