Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով
Սպորտ
18:08 13/05/2021
Հայաստան

Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով

Կայացել է ՖԻԲԱ-Եվրոպայի Գործկոմի նիստը, որի ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր՝ կապված Եվրոպայի պատանեկան և երիտասարդական առաջնությունների անցկացման հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան։

«Առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված` որոշում է կայացվել առաջնություններին մասնակցությունը դարձնել կամավոր սկզբունքով։

Առաջնության ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Ըստ նոր ձևաչափի՝ յուրաքանչյուր դիվիզիոնում հավաքականները խաղալու են վեց թիմերից բաղկացած խմբերում։

Ինչպես նաև որոշում է կայացվել Եվրոպայի առաջնությունն անվանափոխել FIBA Youth European Challengers 2021։

Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն մինչև 16 տարեկանների (C դիվիզիոն) և մինչև 20 տարեկանների (B դիվիզիոն) հավաքականները:

Եվրոպայի մինչեւ 16 տարեկանների С դիվիզիոնի հանդիպումները կկայանան 2021 թվականի հուլիսի 13-ից 18-ը, իսկ մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի հանդիպումները՝ օգոստոսի 9-ից 14-ը:

Մրցավայրի անունը և մասնակից երկրների ցանկը դեռևս հստակեցված չեն»,- տեղեկացնում են ֆեդերացիայից։

 

 

Placeholder
Բասկետբոլի Եվրոպայի առաջնությունները կանցկացվեն նոր ձևաչափով