«Տոկիոյի օլիմպիական խաղերը կմիավորեն աշխարհը»
Աշխարհում
15:25 13/05/2021
Աշխարհ

«Տոկիոյի օլիմպիական խաղերը կմիավորեն աշխարհը»

Միջազգային օլիմպիական կոմիտեն (ՄՕԿ) « Տոկիո -2020»  կազմկոմիտեի հետ հարցում է անցկացնում գալիք խաղերի կայացման վերաբերյալ, սակայն դրա արդյունքները առայժմ  չեն հրապարակվել:

Ինչպես գրում է ՀԱՕԿ-ը, ճապոնական լրատվամիջոցները պարբերաբար հայտնում են երկրի բնակիչների շրջանում թեմայի վերաբերյալ անցկացված հարցումների արդյունքները: Քաղաքացիների մեծ մասը կողմ է օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելուն կամ հետաձգելուն:

Այս առթիվ ՄՕԿ-ի հաղորդակցության գծով տնօրեն « մամուլի ասուլիսում հետևյալն է  ասե. «Ես տեղյակ չեմ  թե ինչպես է կատարվել հաշվարկը: Ուստի չեմ կարող ասել, վստահո՞ւմ եմ նրանց, թե՝ ոչ: Մենք իրականացնում ենք մեր հետազոտությունը և հաշվի ենք առնում հասարակության կարծիքը ու հավատում, որ այս փուլում խաղերը կարող են տեղի ունենալ:

Ամեն ինչ արվում  է, որ ճապոնացիները  հպարտանան խաղերով: ՄՕԿ-ը  կօգնի հնարավորինս շատ մարզիկներ պատվաստելու գործում: Տոկիոյի օլիմպիական խաղերը նշանակալի իրադարձություն կլինեն, քանզի միջոցառումը կմիավորի աշխարհը»։
 

Placeholder
«Տոկիոյի օլիմպիական խաղերը կմիավորեն աշխարհը»