Մերի Ավետիսյանը «Yane Mon» միջազգային մրցույթի եզրափակչում է
Մշակույթ
12:24 14/05/2021
Աշխարհ

Մերի Ավետիսյանը «Yane Mon» միջազգային մրցույթի եզրափակչում է

Միջազգային 6 մրցույթների «Գրան Պրի» մրցանակակիր Մերի Ավետիսյանն արդեն 2 ամիս է գտնվում է Բաշկիրիայի մայրաքաղաք Ուֆայում։ 24-ամյա երգչուհին մասնակցում է միջազգային «Yane Mon» մրցույթին:

Միջազգային մրցույթին ընդհանուր առմամբ մասնակցել են 60 կատարողներ Բաշկիրիայից, Ռուսաստանից, Ղազախստանից, Հայաստանից, Տաջիկստանից, Ղրղզստանից, Թաթարստանից։ bashinform.ru-ի հաղորդմամբ, տարբեր երկրներից ստացվել է ընդհանուր 800 հայտ, միայն 60-ն են անցել նախընտրական փուլը: 

Մերին մրցութային 7 շաբաթների ընթացքում գրանցելով բարձր արդյունքներ՝ հասել է եզրափակիչ, որը տեղի կունենա մայիսի 15-ին։ Այս փուլում մրցելու են եզրափակիչ հասած 5 մասնակիցներ, որոնք կատարելու են հեղինակային երգեր։ Մերին կատարելու է Հայաստանում «Yane Mon» մրցույթի պաշտոնական ներկայացուցիչ, կոմպոզիտոր Սուսաննա Բարսեղյանի հեղինակած «Քեզ համար» երգը։

Հաղթողին պետք է որոշի հանդիսատեսը 25 րոպե տևող քվեարկության ընթացքում։ Քվեարկել կարող են ոչ միայն Ռուսաստանի, այլ նաև ԱՊՀ երկրների և Եվրոպայի բաժանորդները:

Մրցույթի կայքում նշվում է, որ նա մանկուց զբաղվում է երգով:

«Երաժշտական ոլորտում եռամյա դադարից հետո «Yane Mon» մրցույթն ինձ համար կդառնա հաճելի հույզերի ու նվաճումների ծովով նոր ճանապարհորդության սկիզբ»,- ասել է Մերի Ավետիսյանը։
 

Placeholder
Մերի Ավետիսյանը «Yane Mon» միջազգային մրցույթի եզրափակչում է