Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա
Սպորտ
14:24 14/05/2021
Տարածաշրջան

Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա

Ֆուտբոլի եվրոպական Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխվել Պորտուգալիայի Պորտու քաղաք: Ermenihaber-ի հաղորդմամբ, հայտնել է ՈւԵՖԱ–ի մամուլի ծառայությունը։

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» ու «Չելսիի» միջև հանդիպումը տեղի կունենա մայիսի 29–ին Պորտուի «Դրագաու» մարզադաշտում, որը հյուրընկալում է 52.200 հանդիսական։ Խաղը կսպասարկեն իսպանացի մրցավարներ՝ Անտոնիո Մատեու Լաոսի գլխավորությամբ։

ՈւԵՖԱ–ն Չեմպիոնների լիգայի եզրափակիչը Ստամբուլից տեղափոխելը հիմնավորել է Թուրքիայում կորոնավիրուսի տարածման անհանգստացնող տեմպերով ու համավարակով պայմանավորված սահմանափակումների խստացումով։

Ստամբուլն արդեն երկրորդ տարին անընդմեջ զրկվում է Չեմպիոնների լիգայի եզրափակիչն անցկացնելու հնարավորությունից:

Placeholder
Չեմպիոնների լիգայի եզրափակիչի անցկացման վայրը Թուրքիայից տեղափոխվել է Պորտուգալիա