Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու խնդրագիրը 350,000 ստորագրություն է հավաքել
Աշխարհում
11:28 14/05/2021
Աշխարհ

Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու խնդրագիրը 350,000 ստորագրություն է հավաքել

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերը չեղյալ հայտարարելու համար մայիսի 14-ին իրականացված ստորագրահավաքը հավաքել է 350,000 ստորագրություն, փոխանցում է «Գազետա.ռու»-ն։

Միջնորդագիրը տարածել է ճապոնացի իրավաբան և քաղաքական գործիչ Քենջի Ուծունոմիան: Փաստաթուղթը տեղադրվել է մայիսի 5-ին: Այնտեղ նշվում է, որ կորոնավիրուսային համաճարակի հետ կապված ներկայիս պայմաններում նման մասշտաբային մարզական իրադարձություն անցկացնելն անվտանգ չէ:

«Ինձ շատ ոգևորեց այն փաստը, որ մեզ հաջողվեց այսքան կարճ ժամանակահատվածում՝ մոտ մեկ շաբաթ, այսքան աջակից հավաքել: Այս թեման լայն հնչեղություն է առաջացրել Ճապոնիայում և արտերկրում: Մենք մտադիր ենք շարունակել մեր գործունեությունը այնքան ժամանակ, քանի դեռ չենք կայացրել խաղերը չեղյալ հայտարարելու որոշում»,- ասել է Ուծունոմիան:

2020 թվականի ամառային խաղերը կանցկացվեն Տոկիոյում այս տարվա հուլիսի 23-ից օգոստոսի 8-ը: Մրցույթը պետք է անցկացվեր 2020 թվականին, բայց կորոնավիրուսի համաճարակի պատճառով հետաձգվել է: Հիվանդության տարածման սպառնալիքի պատճառով որոշվել է օլիմպիական մրցումներն անցկացնել առանց օտարերկրյա հանդիսատեսի:

Placeholder
Տոկիոյի Օլիմպիական խաղերը չեղարկելու խնդրագիրը 350,000 ստորագրություն է հավաքել