Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին
Սպորտ
18:34 14/05/2021
Աշխարհ

Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին

Տոկիոյի օլիմպիական խաղերի ձյուդոյի մրցաշարում, քաշային  յուրաքանչյուր կարգում, տատամի կելնի 26 մարզիկ: Այս մասին գրում է ՀԱՕԿ-ը։ 

Կազանի վարկանիշային ստուգատեսում  մեկ  շաբաթ առաջ վաստակած 260 միավորի շնորհիվ  մեր  Ֆերդինանդ  Կարապետյանը  / 73 կգ /  36-րդ  տեղից  բարձրացավ 32-րդը: Սա հնարավորություն տվեց , որ նա ստանա աշխարհամասային / Եվրոպայի /  արտոնագիր, ասել է թե՝ բավականին մեծացել է  հայ մարզիկի  հնարավորությունը առաջիկա ամառային խաղերին մասնակցելու համար:

Վարկանիշային վերջին մրցաշարի մեկնարկը կտրվի Բուդապեշտում: Այնտեղ հունիսի  6-13 –ը տեղի կունենա ձյուդոյի աշխարհի առաջնությունը, որին կմասնակցի նաև Ֆերդինանդը: Նա մայիսի 20-ին,  ՀՀ հավաքականի կազմում,  ուսումնամարզական հավաքի   կմեկնի Վլադիկավկազ, որտեղից հունիսի 3-ին գլխավոր մարզիչ Հովհաննես Դավթյանի հետ կուղևորվի Հունգարիայի մայրաքաղաք:

Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին:

Placeholder
Ձյուդոիստ օլիմպիականների անունները կհրապարակվեն հունիսի 28-ին