Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում
Մշակույթ
10:50 14/05/2021
Հայաստան

Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում

«Գեղարվեստական տպագրության Երրորդ միջազգային բիենալե, Երևան 2021»ին ընդառաջ Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում մայիսի 15-ին  ժամը 19:00-ին կբացվի «Այլազանություն» խորագրով ցուցահանդես, որտեղ կներկայացվեն գեղարվեստական տպագրության ոլորտում ստեղծագործող լեհ արվեստագետների տպագրական աշխատանքները։ Այս մասին տեղեկանում ենք Գեղագիտության ազգային կենտրոնի ֆեյսբուքյան էջից

 «Այլազանություն» ցուցահանդեսի գլխավոր նպատակը Հայաստանում գեղարվեստական տպագրության ոլորտի խթանումն է։  Ցուցահանդեսին 59 (85 թերթ) աշխատանքով կմասնակցի 40 լեհ արվեստագետ՝ ինչպես Կրակովի Գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսորներ, այնպես էլ՝ ուսանողներ ու շրջանավարտներ։

Նախագիծն իրականացվում է «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ, Կրակովի Յան Մատեյկոյի անվան գեղարվեստի ակադեմիայի և Գեղագիտության ազգային կենտրոնի հետ համագործակցությամբ։

Placeholder
Նոր ցուցադրություն` Գեղագիտության ազգային կենտրոնի թանգարանում