«Զվարթնոց»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն
Մշակույթ
09:36 15/05/2021
Հայաստան

«Զվարթնոց»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն

Թանգարանների միջազգային օրը՝ մայիսի 18-ին, ժամը 12-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում  կբացվի «Հայկական ժողովրդական և դեկորատիվ-կիրառական արվեստ»-ի ժամանակավոր ցուցադրություն։  Պահպանության Ծառայություն ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, կներկայացվի հայկական  ժողովրդական  ու  դեկորատիվ-կիրառական արվեստն իր բազմազանությամբ ու հարստությամբ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ը  ունի ժողովրդական արվեստի  նմուշների  ոչ  շատ մեծ, բայց  արժեքավոր  հավաքածու։ Նշանակալի են՝ գորգերը, կարպետներն ու կարպետագործ իրերը: Հավաքածուն ընդգրկում է պատմական Հայաստանի համարյա  բոլոր  գորգագործական ու կարպետագործական  կենտրոններին  վերաբերող  իրեր:

Կցուցադրվեն՝ տարբեր տարիներին գործված գորգեր, կարպետներ, անկողնապարկեր, աղի քսակներ, ասեղնագործ ու ժանեկագործ իրեր, ինչպես նաև՝  20-րդ դարի 2-րդ կեսով թվագրվող դեկորատիվ-կիրառական արվեստի ստեղծագործություններ՝ փայտի փորագրության, մետաղի գեղարվեստական մշակման և խեցեգործության նմուշներ։

Ցուցադրությունը կտևի մեկ ամիս։

Placeholder
«Զվարթնոց»-ում կբացվի ժամանակավոր ցուցադրություն