Ադրբեջանում այսօր սկսվող զորավարժության և ՀՀ-ում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները փոխկապակցված են. Աբրահամյան
Քաղաքական
12:46 16/05/2021
Հայաստան

Ադրբեջանում այսօր սկսվող զորավարժության և ՀՀ-ում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները փոխկապակցված են. Աբրահամյան

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է.

«Սյունիքում և Գեղարքունիքում ստեղծված պայթյունավտանգ իրադրության պայմաններում, Ադրբեջանում այսօր մեկնարկում է խոշորամասշտաբ զորավարժություններ։

Համոզված եմ, որ այս զորավարժության անցկացման և Հայաստանի տարբեր ուղղություններում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները հաշվարկված և փոխկապակցված են։

Չնայած նախատեսված է, որ զորավարժություններն անցկացվելու են մայիսի 16-ից 20-ը ընկած ժամանակահատվածում, համոզված եմ, որ եթե մինչև դրա ավարտը ստեղծված ծանր իրադրությունը չհանգուցալուծվի, ապա զորավարժությունը, եթե ոչ ամբողջությամբ, ապա մարտավարական շարժերի, պարապմունքների անվան տակ շարունակվելու է։

Ժամանակը մեր դեմ է աշխատում»։

Placeholder
Ադրբեջանում այսօր սկսվող զորավարժության և ՀՀ-ում անցումներ/ներխուժումներ իրականացնելու ժամկետները փոխկապակցված են. Աբրահամյան