Վահագն Հայրապետյանը կներկայանա նոր՝ Electronic Planet նախագծով
Մշակույթ
12:38 17/05/2021
Հայաստան

Վահագն Հայրապետյանը կներկայանա նոր՝ Electronic Planet նախագծով

Ջազմեն, կոմպոզիտոր, դաշնակահար Վահագն Հայրապետյանն «Առնո Բաբաջանյան» համերգասրահում կներկայացնի իր նոր՝ Electronic Planet նախագիծը։ Համերգը կանցկացվի մայիսի 29-ին, ժամը 19:00:

Տարածված հաղորդագրության համաձայն, հանրահայտ ջազմենը հանդես կգա առանց ոճային սահմանափակումների, նորարարական համերգային ծրագրով: Երեկոյի ընթացքում կհնչեն Հայրապետյանի ստեղնաշարային, էլեկտրոնային և վոկալ իմպրովիզացիաները:

Վահագն Հայրապետյանն արդեն մի քանի տասնամյակ է՝ իր ուրույն տեղն ունի Հայաստանի ջազի պատմության մեջ: Հայրապետյանը տարբեր կազմերով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում, մասնակցել միջազգային փառատոնների և պատվով ներկայացրել հայ մշակույթը։

 

Placeholder
Վահագն Հայրապետյանը կներկայանա նոր՝ Electronic Planet նախագծով