Լեհաստանում ելույթ կունենան ընդհանուր առմամբ 128 աշխարհի լավագույն բասկետբոլիստները
Աշխարհում
18:08 18/05/2021
Աշխարհ

Լեհաստանում ելույթ կունենան ընդհանուր առմամբ 128 աշխարհի լավագույն բասկետբոլիստները

Եվրոպայի օլիմպիական կոմիտեն (EOC) շարունակում է ընդլայնել Լեհաստանում 2023թ. անցկացվելիք Եվրոպական երրորդ խաղերի մարզաձևերի ցանկը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Ծրագրում պաշտոնապես ընդգրկվել է 3x3 բասկետբոլը, որն արդեն եղել է առաջին և երկրորդ խաղերում:

Համապատասխան պայմանավորվածությունը է ձեռք բերվել EOC- ի և բասկետբոլի միջազգային ֆեդերացիայի FIBA - ի միջև:

Մարզաձևը սիրված է երկրպագուների շրջանում, որի ապացույցը՝ նախորդ խաղերի լեփ-լեցուն դահլիճներն են:

Լեհաստանում ելույթ կունենան տղամարդկանց և կանանց 16-ական թիմեր, ընդհանուր առմամբ՝ 128 լավագույն բասկետբոլիստներ:

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները ֆեդերացիաների հետ՝  մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

Եվրոպական խաղերում, մի շարք մարզաձևերի մրցումներում, կխաղարկվեն «Փարիզ - 2024» օլիմպիական խաղերի ուղեգրեր։

Եվրոպական խաղերի ծրագրում ընդգրկվող մի շարք մարզաձևերի մրցումներում խաղարկվելու են «Փարիզ - 2024» օլիմպիական խաղերի ուղեգրեր։

EOC համակարգող հանձնաժողովը շարունակում է բանակցությունները մարզական ֆեդերացիաների հետ՝ մարզաձևերի ցանկը ընդլայնելու վերաբերյալ:

Placeholder
Լեհաստանում ելույթ կունենան ընդհանուր առմամբ 128 աշխարհի լավագույն բասկետբոլիստները