Գործադիրը հաստատեց ասպիրանտուրա ընդունելության տեղերը
Կրթություն, գիտություն
14:26 20/05/2021
Հայաստան

Գործադիրը հաստատեց ասպիրանտուրա ընդունելության տեղերը

Կառավարությունն այսօր չզեկուցվող 38 հարցերի  թվում ընդունեց  2021/2022 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը:

Որոշմամբ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ հատկացվելու է 151 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ՝ 35 տեղ, իսկ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով կհատկացվի 24 տեղ:

Կառավարության որոշման մեջ ասվում է. «2021/2022 ուսումնական տարում ասպիրանտուրայի առկա և հեռակա ուսուցման թափուր մնացած տեղերը, հաշվի առնելով ՀՀ բուհերի, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի և գիտական կազմակերպությունների ներկայացրած լրացուցիչ հայտերը, վերաբաշխում է ԿԳՄՍ նախարարությունը՝ մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր և մրցույթի արդյունքում հավասար միավորներ ստացած դիմորդներին կամ  մասնագիտական քննությունից գերազանց՝ 18 (տասնութ) - 20 (քսան) միավոր ստացած դիմորդներին՝ ըստ առավելագույն գնահատականի»:

Որաշման համաձայն՝ 2021/2022 ուսումնական տարում բնական և տեխնիկական գիտություններին հատկացվել է 28 տեղ և հումանիտար ու հասարակական գիտություններին՝ 7 տեղ: Այդ ուսումնական տարում այլ գերատեսչությունների և Արցախի Հանրապետության հայտերի հիման վրա հատկացվել են 8 առկա և 3 հեռակա անվճար ուսուցման տեղեր:

 

Placeholder
Գործադիրը հաստատեց ասպիրանտուրա ընդունելության տեղերը