Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար
Կրթություն, գիտություն
13:31 21/05/2021
Հայաստան

Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար

ՀՀ պետական հանրակրթական դպրոցներում, եթե դրանք տվյալ բնակավայրում միակը չեն, այս տարի նույնպես առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվելու է առցանց համակարգի միջոցով։ ԿԳՄՍ նախարարությունի հայտնում են, որ մինչև մայիսի 31-ը ծնողները պետք է իրենց անձնական տվյալների համապատասխանությունը ստուգեն՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։

Այդտեղ բացվում է երկու դաշտ, որոնցում պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է «Համակարգը չի հայտնաբերել ծնող-երեխա կապը» պատասխան, ապա ծնողին կառաջարկվի համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալություն, որպեսզի դրանք թվայնացվեն։

Հունիսի 1-ից կբացվի hayt.emis.am համակարգը, որի միջոցով կկատարվի բուն հայտագրման գործընթացը: Մինչև հունիսի 10-ը կհայտագրվեն այն երեխաները, որոնց ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է, կամ երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող քույր կամ եղբայր ունի:

Հունիսի 11-ից համակարգը բաց կլինի բոլոր հայտատուների համար։

ԿԳՄՍ նախարարությունը առաջին դասարան հաճախող երեխաների ծնողներին խնդրում է տվյալների ստուգումը կատարել մինչև մայիսի 31-ը՝ հետագայում նախընտրելի դպրոցում երեխային հայտագրելու ժամանակ հավելյալ խնդիրներից խուսափելու համար:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն` 010/011 57-84-55, 010/011 57-84-53 հեռախոսահամարներով:
 

 

 

Placeholder
Առաջին դասարան հաճախող երեխաների տվյալները ստուգել մինչև մայիսի 31-ը` հավելյալ խնդիրներից խուսափելու համար