Մի քանի մարզում օդի ջերմաստիճանը հասնում է +37-ի
Հասարակություն
15:53 21/05/2021
Հայաստան

Մի քանի մարզում օդի ջերմաստիճանը հասնում է +37-ի

Հայաստանի տարածքում մայիսի 21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 22-ին, 24-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ին և 26-ին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20 մ/վ:

ԱԻ նախարարության հաղորդմամբ, օդի ջերմաստիճանը մայիսի 23-25-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի մարզերում այսօր և վաղը օդի ջերմաստիճանը հասնելու է +37-ի, Երևանում՝ +36: 

Երևանում մայիսի 21-ի ցերեկը և 22-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 23-ին, 25-26-ի կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ:

Placeholder
Մի քանի մարզում օդի ջերմաստիճանը հասնում է +37-ի