«Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանն ենթակա է ապամոնտաժման. նախարար
Մշակույթ
17:10 24/05/2021
ԼՂՀ

«Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանն ենթակա է ապամոնտաժման. նախարար

«Մենք ենք, մեր սարերը» հուշարձանի մոտ տեղադրված «Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանը տեղադրվել է առանց ԱՀ ԿԳՄՍ նախարարության իրազեկվածության: Այս մասին հայտնել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանը: 

«Սա սնահավատության, կախարդանքի և Արցախի պաշտպանությունը մոգական ուժերի հետ կապելու ամոթալի մտահղացում է: Այն ենթակա է ապամոնտաժման, քանի որ բացարձակապես չի համապատասխանում Հայ առաքելական եկեղեցու դավանաբանությանը և մեր ազգային հոգեկերտվածքին:

Արձանը ապամոնտաժելու համար այսօր համապատասխան գրություն կհղեմ Ստեփանակերտի քաղաքապետ պարոն Դ. Սարգսյանին: Այն, ինչ հակասում է մեր ազգային մտածողությանը և արժեհամակարգին, չի կարող տեղ ու դեր ունենալ Արցախում»,- նշված է Լուսինե Ղարախանյանի հայտարարության մեջ:

 

Placeholder
«Արցախի բանալի» կասկածելի, մոգական խորհուրդ պարունակող հուշարձանն ենթակա է ապամոնտաժման. նախարար