Մայր տաճարում ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները
Մշակույթ
11:12 25/05/2021
Հայաստան

Մայր տաճարում ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները

Սուրբ Էջմիածնի մայր տաճարի նորոգման աշխատանքների ընթացքում որմնանկարների շուրջ 25 տոկոսը հանվել է, քանի որ կամ վերականգնման կարիք է ունեցել կամ բուն որմնանկարը, կամ՝ տաճարի այն հատվածը, որտեղ այն եղել է: Այժմ ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները: «Շողակաթ» հեռուստաընկերությունը տեսանյութ է պատարաստել Մայր տաճարի որմնանկարների վերականգնման ընթացքի վերաբերյալ: 

Վերականգնման ավարտից հետո կլինեն որմնանկարների հատվածներ, որոնք նախկինում թաքնված են եղել սվաղի շերտի տակ:

«Մեր օրերի վերականգնող-նկարիչները  վիրաբուժական նրբությամբ դրանք հանել են պատմության մութ ծալքերից ի տես բոլորի»,- նշվում է  տեսանյութի մեջ:

Placeholder
Մայր տաճարում ընթանում են որմնանկարների վերատեղադրման աշխատանքները