Մոսկվայում կայացել է պատանի օլիմպիականների միջազգային հավաքը
Սպորտ
18:25 03/06/2021
Աշխարհ

Մոսկվայում կայացել է պատանի օլիմպիականների միջազգային հավաքը

Մոսկվայում, Իրինա Վիներ-Ուսմանովայի մարմնամարզության պալատում, տեղի է ունեցել պատանի օլիմպիականների միջազգային հավաք: ՀԱՕԿ-ի փոխանցմամբ՝ մասնակցել են 14-8 տարեկան ավելի քան 200 մարզիկներ:

Նրանց թվում է եղել նաև ՀԱՕԿ-ի պատվիրակությունը, որի ղեկավարն էր անցյալի նշանավոր ջրացատկորդուհի Մարիետա Հակոբյանը: Նա զրույցի ժամանակ ասել է, որ ՌԴ մայրաքաղաք է ուղեկցել Երևանի և Գյումրիի չորս մարզիկ. հունահռոմեական ոճի ըմբիշ Խաչատուր Սիմոնյան, լողորդուհի  Միլենա Դավթյան, ֆուտբոլիստուհի Յանա Հարությունյան և ձյուդոիստ Արտուշ Աթանեսյան:

Մասնակցել են նախկին ԽՍՀՄ-ի ութ հանրապետությունների պատվիրակներ:

Համավարակի սահմանափակումների պատճառով եվրոպական մի շարք  երկրների երիտասարդ մարզիկներ չեն կարողացել մեկնել Ռուսաստանի մայրաքաղաք: Նրանք մասնակցել են առցանց տարբերակով:

Ֆորումի մասնակիցներին ողջունել է ՌԴ  ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ, ԽՍՀՄ, Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի բազմակի ոսկե դափնեկիր Ստանիսլավ Պոզդնյակովը:

 ՄՕԿ-ի ղեկավար Թոմաս Բախը և Եվրոպայի օլիմպիական կոմիտեի /ԵՕԿ/  նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Նիլս Նիգաարդը տեսահոլովակի միջոցով են ողջունել հյուրերին:

Դասախոսություններով հանդես են եկել հեղինակավոր մարզիչներ և մասնագետներ։ Կազմակերպիչները մասնակիցներին հանձնել են նաև հավաստագրեր և հուշանվերներ, էքսկուրսիա է անցկացվել Մոսկվա գետի երկայնքով և այլն:

 

Placeholder
Մոսկվայում կայացել է պատանի օլիմպիականների միջազգային հավաքը