Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը՝ Հայաստանում
Սպորտ
16:48 08/06/2021
Հայաստան

Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը՝ Հայաստանում

Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարի D ենթախմբի հանդիպումները կկայանան Հայաստանում: Այս մասին հայտնում է մարզաձևի ՀՀ  ֆեդերացիան:

Հայաստանի հավաքականի մրցակիցները տվյալ ենթախմբում կլինեն Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:

Հանդիպումները տեղի կունենան հուլիսի 13-18-ը Երևանի նախկին «Արաքս»-«Միկա»  մարզահամալիրում։

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի մինչև 20 տարեկանների հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակային իրավիճակով պայմանավորված՝ որոշում է կայացվել առաջնությունն անցկացնել չելենջ-մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։
 

Placeholder
Կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը՝ Հայաստանում