Վայքի ԲԿ-ում բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 11 երեխա
Առողջություն
13:51 10/06/2021
Հայաստան

Վայքի ԲԿ-ում բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 11 երեխա

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ում այս պահին բուժօգնություն է շարունակում ստանալ «Սուր գաստրոէնտերիտ» ախտորոշմամբ հունիսի 8-9-ին հոսպիտալացված 10-ը երեխա: Բժիշկները երեխաների վիճակը գնահատում են բավարար: Երեխաները բժշկական կենտրոն են ընդունվել փսխում, սրտխառնոց, ջերմություն ախտանշաններով: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից: 

Միևնույն ժամանակ, հունիսի 9-ի դրությամբ` Վայքի ԲԿ-ում ստացիոնար բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով` թեթև ընթացքով, Վայքի մանկապարտեզներից մեկի 11 սան, իսկ 5 երեխա բուժումը ստանում է ամբուլատոր պայմաններում։

Մանկապարտեզներում իրականացվում է համաճարակաբանական հետազոտություն, իսկ լաբորատոր հետազոտությունների նպատակով իրականացվել են նմուշառումներ։ Աշխատանքներն իրականացվում են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ գործակցությամբ։

Placeholder
Վայքի ԲԿ-ում բուժում է ստանում աղիքային վարակին բնորոշ ախտանշաններով 11 երեխա