Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հունիսի 20-ի ընտրությունները պետություն ունենալու-չունենալու ընտրություն է. Իշխան Սաղաթելյան
«Մեր երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, մեր երկրի սահմաններն այսօր վտանգի առջև են, մեր երկրի ինքնիշախնությունն այսօր հարցականի տակ է դրված, երկրում կա սոցիա- տնտեսական, քաղաքական ճգնաժամ»,- Տավուշի մարզի Բերդ քաղաքում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ այս ճգնաժամից դուրս գալու միակ միջոցն այս ճգնաժամը ստեղծողին, մեղավորին ու պատասխանատուներին հունիսի 20-ին հեռացնելն է։
«Հունիս 20-ի արտահերթ ընտրությունները մեր երկրի համար պետություն ունենալու-չունենալու ընտրություն է»,- ընդգծեց Ի. Սաղաթելյանը՝ թվարկելով երկրի երեք գլխավոր խնդիրները՝ անվտանգություն, տնտեսություն, ներազգային համերաշխություն։
«Մենք ձեզ ասում ենք, որ այդ երեք խնդիրները կարող ենք և պատրաստ ենք մեր թիմով լուծել ու երկիրը դուրս բերել բնականոն զարգացման փուլ։
Ունենք ծրագիր, կամք, վճռականություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։