Արմեն Մինասյան. Այս վիճակը հաղթահարելու համար պետք է անտինիկոլական ուժեղ, ամուր կոալիցիա
Քաղաքական
21:58 18/06/2021
Հայաստան

Արմեն Մինասյան. Այս վիճակը հաղթահարելու համար պետք է անտինիկոլական ուժեղ, ամուր կոալիցիա

«Թիվ մեկ բանը, որ պետք է անել հունիսի 20-ին, այն է գնալ տեղամաս ու իրացնել ընտրելու իրավունքը»,- ֆեյսբուքյան իր էջում հրապարակած տեսանյութում հորդորում է քաղաքագետ, Anitnikol նախաձեռնության ներկայացուցիչ Արմեն Մինասյանը։

Նա խոստովանում է, մինչ այս նա երկու անգամ է մասնակցել քվեարկության, իսկ այս անգամ ինչ էլ լինի, մասնակցելու է քվեարկության՝ հօգուտ Հայաստանի, ընդդեմ Նիկոլի։

«Ես ինձ համար կայացրել եմ որոշում, միանշանակ քվեարկելու եմ «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին։ Դրա համար ունեմ երկու պատճառ, առաջինը, զուտ մարդկային է, ես երկար տարիներ աշխատել եմ նախագահ Սերժ Սարգսյանի հետ, փայլուն պատկերացնում եմ նախագահ Սարգսյանի՝ խնդիրներ լուծելու կարողություններն ու պատկերացումները։ Մյուսը մասնագիտության բերումով է, ես հասկանում եմ, որ այս վիճակը հաղթահարելու համար պետք է անտինիկոլական ուժեղ, ամուր կոալիցիա»,- ասաց Արմեն Մինասյանը։

Placeholder
Արմեն Մինասյան. Այս վիճակը հաղթահարելու համար պետք է անտինիկոլական ուժեղ, ամուր կոալիցիա