Սոչիում կկայանան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը
Սպորտ
17:51 22/06/2021
Հայաստան

Սոչիում կկայանան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը

Հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը Սոչիում կկայանան տղամարդկանց և կանանց շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը:

ՀԱՕԿ-ի կայքից տեղեկանում ենք, որ հանդես կգան 206 տղամարդ և 103 կին մասնակիցներ: Տղամարդկանց մրցաշարի հաղթողն ու եզրափակչի մասնակիցը, իսկ կանանցից՝ երեք լավագույնները կստանան հավակնորդների մրցաշարի ուղեգրեր:

Տղամարդկանց մրցաշարի ընդհանուր մրցանակային հիմնադրամը 1.892.500, իսկ կանանց մրցումներինը` 676.250 ԱՄՆ դոլար է:

Խաղասեղանների շուրջ կնստեն նաև Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանը, կանանցից՝ Էլինա Դանիելյանը:

Placeholder
Սոչիում կկայանան շախմատի աշխարհի գավաթի խաղարկության մրցաշարերը