ՄԻՊ-ն Օձունի համայնքապետի հետ կատարված միջադեպի վերաբերյալ գրություն կուղարկի գլխավոր դատախազություն
Իրավունք
09:00 23/06/2021
Հայաստան

ՄԻՊ-ն Օձունի համայնքապետի հետ կատարված միջադեպի վերաբերյալ գրություն կուղարկի գլխավոր դատախազություն

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին երեկ դիմել է «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը և տեղեկացրել, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին իր մոտ է կանչել մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ:

ՄԻՊ Արման Թաթոյանի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:

««Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավարը նշել է, որ իր համոզամբ` Օձունի համայնքապետին ներկայացված հրաժարականի պահանջն ակնհայտ անօրինական է և ուղեկցվել է մարզպետի սպառնալիքով: Ըստ Ա.Գևորգյանի` մարզպետարանի շենքում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելն ուղիղ կապված է խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա կողմից իրենց դաշինքին սատարելու հետ:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը բողոքից անմիջապես հետո արագ արձագանքմամբ կապվել է Օձուն համայնքի ղեկավարի հետ, որը նշել է, որ հանցագործության մասին հաղորդում է տալիս Ոստիկանությունում:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել այս հարցով ՀՀ դատախազության պաշտոնական ներկայացուցուչի հայտարարությունը:
Նշված բողոքի ու միջադեպի հետ կապված` Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից վաղն առավոտյան գրություն կուղարկվի ՀՀ գլխավոր դատախազություն»,-նշել է ՄԻՊ-ը երեկ կեսգիշերին մոտ տարածած հաղորդագրության մեջ։

Placeholder
ՄԻՊ-ն Օձունի համայնքապետի հետ կատարված միջադեպի վերաբերյալ գրություն կուղարկի գլխավոր դատախազություն