Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթուղթ է տպագրվել. Զոհրաբյան
Իրավունք
09:12 25/06/2021
Հայաստան

Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթուղթ է տպագրվել. Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ, արտահերթ ընտրություններին մասնակցած «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակը գլխավորած Արա Զոհրաբյանը գրում է.

«ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր):

Նախորդ տարվա մեկ կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթղթեր է տպագրվել:

Կրկնաքվեարկության վարկած

Տպագրվում է Հայաստանից երկար ժամանակ բացակայող X-ի տվյալներով Y-ի լուսանկարով անձնագիր:

Y-ն ընտրում է X-ի փոխարեն, իսկ համապատասխան սարքը կտրոնն առանց լուսանկարի է տպագրում՝ հետքերը կոծկելու համար (Տես օրինակ՝ կից տեսանյութը): Մատնահետքերի մասը շրջանցվում է հատուկ ծրագրով:

Կրկնաքվեարկությունները բացահայտելու համար կարելի է ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ երբ է հատել (մեկնել) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և երբ է վերադարձել»։

Placeholder
Նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթուղթ է տպագրվել. Զոհրաբյան