Ավարտվել է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը
Սպորտ
18:13 25/06/2021
Հայաստան

Ավարտվել է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը

ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, ավարտվել է  ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը։Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն։ 

«Խաղային վերջին օրը Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը 3:1 հաշվով առավելության  հասավ   Հայաստանի Մ-15 տարեկանների ընտրանու նկատմամբ: Մրցափուլի մյուս խաղում Ղրղզստանի Մ-16 հավաքականը 4:2 հաշվով հաղթեց Լիբանանի Մ-16 թիմին:  Տոնելով 3 անընդմեջ հաղթանակ` Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականը դարձավ մրցաշարի հաղթող։

Մրցաշարի Արդար խաղի մրցանակը շնորհվեց Լիբանանի Մ-16 հավաքականին, իսկ առաջնության  լավագույն ֆուտբոլիստ դարձավ Հայաստանի Մ-16 տարեկանների հավաքականի կիսապաշտպան Գոռ Վանոյանը»,- նշված է հաղորդագրությունում: 

 

Placeholder
Ավարտվել է ՈւԵՖԱ-ի զարգացման մրցաշարը