ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի ու մահերի կտրուկ աճ է արձանագրվել՝ կապված Դելտա տեսակի հետ
Աշխարհում
11:26 25/06/2021
Աշխարհ

ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի ու մահերի կտրուկ աճ է արձանագրվել՝ կապված Դելտա տեսակի հետ

Ռուսաստանի խոշոր քաղաքներում արձանագրվել է COVID-19-ի դեպքերի հետ կապված մահացության մակարդակի աճ: Երկրում աճում է նաև հիվանդների թիվը։ Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Իշխանությունները համաճարակի այս ալիքը կապում են COVID-19 Delta անունը կրող հիվանդության նոր տարբերակի հետ, և ուժեղացնում վիրուսի տարածումը զսպող սահմանափակումները։

Բացի այդ, Ռուսաստանում պատվաստման տեմպերը արագացնելու համար, իշխանությունները դիմում են Մոսկվայում և Ռուսաստանի մի շարք այլ շրջաններում կոշտ միջոցների` խրախուսելով մարդկանց պատվաստվել, ներառյալ աշխատավարձի սառեցումն ու աշխատանքից հեռացման սպառնալիքները:

Ռուսաստանի պատշաճ մարմինները հաղորդում են, որ վերջին 24 ժամվա ընթացքում  կորոնավիրուսի հետ կապված 548 մահվան դեպք է գրանցվել, որը փետրվարից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է մեկ օրում. 88 դեպք գրանցվել է Մոսկվայում, իսկ 93-ը՝ Սանկտ Պետերբուրգում, որը ռեկորդային ցուցանիշ է երկու քաղաքների համար:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը նշում է, որ նոր հայտնաբերված դեպքերի 90%-ը կապված են համաճարակի ավելի վարակիչ Դելտա տարբերակի հետ, և որ այժմ Մոսկվայի առողջապահական համակարգը գործում է իր ողջ հնարավորությամբ:

Այս շաբաթ Սոբյանինը մայրաքաղաքի բառերին և ռեստորաններին կարգադրել է սպասարկել մարդկանց միայն այն դեպքում, եթե նրանք պատվաստվել են կամ եթե իրենց մոտ առկա է վերջին երեք օրվա ընթացքում հիվանդության բացակայության մասին թեստի արդյունք: Բացի այդ, չպատվաստված անձանց մերժվում է ոչ շտապ հիվանդանոցային բուժում:

Մարդիկ պետք է ներկայացնեն QR կոդ, որը ցույց է տալիս՝ նրանք կամ պատվաստվել են, կամ վերջին 6 ամսվա ընթացքում հիվանդացել COVID-19-ով կամ էլ վերջին երեք օրվա ընթացքում ստացել բացասական թեստի արդյունք: QR- կոդերը կօգտագործվեն նաև Մոսկվայի շրջանի հանրային տրանսպորտում:

Reuters-ի փոխանցմամբ, չորեքշաբթի օրը Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Եվրո -2020 ֆուտբոլային առաջնության հանդիպումը: Բացի այդ, հուլիսի 2-ին այստեղ նախաըտեսված է նաև քառորդ եզրափակչի հանդիպում: Մարզադաշտին, որն ունի 68 հազար տեղ, կթույլատրվի օգտագործել միայն տեղերի 50 տոկոսը:

Իշխանությունների պատվաստման համար ճնշումը հանգեցրել էնաև պատվաստման մասին կեղծ տեղեկանքների անօրինական տրամադրման աճին: Ռուսաստանում չորեքշաբթի օրը արձանագրվել է ավելի քան 17 հազար վարակի նոր դեպք:

 

Placeholder
ՌԴ-ում COVID-19-ի դեպքերի ու մահերի կտրուկ աճ է արձանագրվել՝ կապված Դելտա տեսակի հետ