Արոնյանը հաղթել է Կարլսենին և գլխավորում է աղյուսակը
Սպորտ
11:26 28/06/2021
Հայաստան

Արոնյանը հաղթել է Կարլսենին և գլխավորում է աղյուսակը

Շաբաթ օրը մեկնարկել է Goldmoney Asian Rapid, որը մաս է կազմում աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենի կազմակերպած Meltwater Champions Chess Tour-ի։

Հանգստյան օրերին կայացել են մրցաշարի 10 տուրերը։ 10-րդ տուրից հետո աղյուսակը գլխավորում է Լևոն Արոնյանը, ով տարել է 4 հաղթանակ և 6 պարտիա ավարտել հաշտությամբ։

Արոնյանը 6-րդ տուրում հաղթել է նաև աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենին։

Շախմատի ֆեդերացիայից հայտնում են, որ այսօր կկայանա մրցաշարի 11-15-րդ տուրերը, որից հետո 1-8-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կանցնեն հաջորդ փուլ և արդեն նոկաուտ համակարգով կորոշեն մրցաշարի հաղթողին։

 

Placeholder
Արոնյանը հաղթել է Կարլսենին և գլխավորում է աղյուսակը