Հայ մարզիկները Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտում հաղթել են  2 : 1  հաշվով
Սպորտ
19:44 28/06/2021
Հայաստան

Հայ մարզիկները Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտում հաղթել են 2 : 1 հաշվով

Դեվիսի գավաթի խաղարկության չորրորդ խմբի մրցաշարն անցկացվել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպիեում: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Մեր թենիսիստները մարտական տրամադրությամբ են մեկնել մրցավայր:  Հայ մարզիկները Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտում հաղթել են / 2 : 1 / Ալբանիայի ուժեղ թիմին:

«Տղամարդկանց մեր հավաքականը վստահ հանդես եկավ նաև  ազերիների դեմ  պայքարում և կրկին հաղթանակ տոնեց նույն ՝ 2 : 1 հաշվով: Սա նշանակում էր , որ մեր թիմը Դեվիսի մրցաշարի չորրորդ խմբին հրաժեշտ տվեց և անկախ վերջին հանդիպումից բարձրացավ, իր համար տեղ ապահովեց երրորդ խմբում:

Հաջողությունը ինչ-որ չափով լիցքաթափեց մեր պատվիրակներին ,որոնք վերջին խաղը տանուլ տվին թենիսի ավանդույթներով հարուստ նախկին Հարավսլավիայի մաս կազմող Մոնտենեգրոյի / Չեռնոգորիայի / ընտրանուն ,որը նույնպես տեղափոխվեց երրորդ խումբ:

Հավաքականի գլխավոր մարզիչ Վահե Ավետիսյանի ղեկավարությամբ հաջողությունն ապահովեցին մեծ ռակետի վարպետներ  Սեդրակ Խաչատրյանը, Հենրիկ Նիկողոսյանը և Միքայել Ավետիսյանը»,- փոխանցեց ՀԱՕԿ-ը:

Placeholder
Հայ մարզիկները Ալբանիայի հավաքականի հետ կայացած մեկնարկային մրցամարտում հաղթել են 2 : 1 հաշվով