Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից
Մշակույթ
15:00 29/06/2021
Աշխարհ

Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից

Լիվերպուլի պատմական մասը կարող է կորցնել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության իր կարգավիճակը, որը ստացել է 2004 թվականին:

artguide.com-ի հաղորդմամբ, պատմական շենքերն այստեղ աստիճանաբար զիջում են բնակելի և գրասենյակային շենքերին: Տեղական համայնքը շարունակում է պայքարել պատմական վայրերի համար և պնդում է վերականգնել նավամատույցներն իրենց տարածքներով, պահեստներով և նեղ փողոցներով: Նախատեսվում է վերակենդանացնել այս տարածքները որպես քաղաքային կյանքի, ստեղծագործական և հանգստի կենտրոններ:

Տարիներ տևած վեճերից հետո հաջողվել է պաշտպանվել քաղաքի պատմական մասում գտնվող հիանալի Ալբերտ դոկտը:

Այնուամենայնիվ, պատմական հատվածը վտանգված է ևս վաթսուն հեկտար գրասենյակային տարածքի համար տրամադրման  և 90-ականների ոճով բնակարանների կառուցման պատճառով, ինչն առաջացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դժգոհությունը: Տեղական իշխանությունները պահանջում են զարկ տալ այդ տարածքի առևտրային զարգացմանը՝  այդպես տնտեսական զարգացում ապահովելու համար, սակայն փորձագետներն ազգային իշխանություններին կոչ են անում միջամտել և պահպանել Մեծ Բրիտանիայի Համաշխարհային ժառանգության օբյեկտը:

Placeholder
Լիվերպուլի պատմական հատվածը կարող է զրկվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կարգավիճակից