Կորոնավիրուսի «Դելտա տարբերակը» վատթարացնում է իրավիճակը
Աշխարհում
12:45 30/06/2021

Կորոնավիրուսի «Դելտա տարբերակը» վատթարացնում է իրավիճակը

COVID-19 հիվանդության կայուն անկումից հետո Եվրոպայում համաճարակային ցուցանիշները կրկին վատթարանում են: Դա կապված է այսպես կոչված «հնդկական շտամի»՝ կորոնավիրուսի «Դելտայի տարբերակի» տարածման հետ: Այս մասին գրում է Euronews-ը։

Ռուսաստանում հունիսից սկսած ակտիվ դեպքերի թիվն աճել է 40%-ով, գրեթե բոլորը «Դելտա» շտամի կորոնավիրուս է: Նմանատիպ պատկեր է Մեծ Բրիտանիայում, որտեղ այժմ հիվանդ է մոտ 100 հազար մարդ:

Եվրոպական կառավարությունների համար նոր տիպի վարակների տարածումը ահազանգ է, և դա արդեն դառնում է նոր սահմանափակումների հիմք: Այսպիսով, «Դելտա» տարբերակի տարածումը դադարեցնելու համար Գերմանիան երկշաբաթյա կարանտին է մտցնում Պորտուգալիայից ժամանողների համար: Եվրահանձնաժողովը կոչ է անում հաստատել նման որոշումները:

«Կարևոր է, որ Եվրահանձնաժողովը և միության այլ երկրներ հնարավորինս շուտ տեղեկացվեն արտակարգ որոշումների մասին: ԵՄ անդամ երկրները պետք է հետևեն համաձայնեցված ուղեցույցներին՝ առանց կարանտինի, առանց ճանապարհորդության արգելքի կոշտ միջոցներ կիրառելու համար»,- ասել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Քրիստիան Վիգանտը։

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը ևս դեր է խաղում: Ֆինլանդիայում սանիտարական սահմանափակումները վերացնելու ծրագիրը վտանգված է, և դա նույնպես կապված է երկրպագուների հետ: Առողջապահության նախարարության տվյալներով, առնվազն 300 ֆիններ խաղեր դիտելու ուղևորությունների ժամանակ, մասնավորապես, Սանկտ Պետերբուրգ, վարակվել են կորոնավիրուսով:
 

Placeholder
Կորոնավիրուսի «Դելտա տարբերակը» վատթարացնում է իրավիճակը