Օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի
Աշխարհում
17:24 02/07/2021
Աշխարհ

Օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի

Տոկիոյի ամառային օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի կամ նրանց քանակի կրճատումով:

ՀԱՕԿ-ի փոխանցմամբ, հնարավոր է, որ բասկետբոլի հանդիպումներն անցնեն առանց երկրպագուների: Այդ հարցով կազմկոմիտեին դիմել է տարածաշրջանի ղեկավարը:

Որոշ մարզակառույցներում մարզասերների թիվը գուցե կրճատեն երկու անգամ:

Եկող շաբաթվա ընթացքում օլիմպիական խաղերի կազմակերպիչները հնգակողմ առցանց հանդիպում կանցկացնեն: Հիմնական թեման կլինի հանդիսականների թույլատրելի քանակին  վերաբերող հարցը:

«Տոկիո-2020» կազմկոմիտեի ղեկավար Սեյկո Հաշիմոտոն նշել է, որ կազմակերպիչները պատրաստ են խաղերն առանց երկրպագուների անցկացնելու տարբերակին: Նման տեսակետ է  հայտնել նաև Տոկիոյի նահանգապետ Յուրիկո Կոիկեն:

«Տոկիո-2020» կազմկոմիտեի տարածած հաղորդագրությունում նշվում է նաև հուլիսի 23-ին նշանակված ամառային օլիմպիական խաղերի բացման արարողությունը, կորոնավիրուսի տարածման դեմ միջոցառումների պատճառով, երկարացվել է կես ժամով։

Դա  պայմանավորված է նրանով, որ պատվիրակությունների միջև պետք է պահպանվի սոցիալական /ֆիզիկական/ հեռավորություն: Ստադիոնում թիմերի ավանդական երթը կձգվի:

Միջոցառումը պետք է սկսվեր տեղական ժամանակով 20:00-ին ( Երևանի ժամանակով 15:00-ին) և ավարտվեր 23:00-ին (Երևանի ժամանակով 18։00-ին):
 

Placeholder
Օլիմպիական խաղերի որոշ մրցումներ նախատեսվում է անցկացնել առանց հանդիսականի