Օլիմպիական խաղերին ընդառաջ կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել լրագրողների շրջանում
Աշխարհում
18:12 06/07/2021
Աշխարհ

Օլիմպիական խաղերին ընդառաջ կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել լրագրողների շրջանում

Ճապոնիայում կորոնավիրուսի առաջին դեպքերն են հայտնաբերվել լրագրողների շրջանում: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը։

Հունիսի վերջին տեղական հեռուստաընկերություններից մեկի լրագրողները մտադիր էին հոդված պատրաստել Սինգապուրի սեղանի թենիսիստների մասին:

Նկարահանումներն ու հարցազրույցները տևել են երեք ժամ: Նույն օրվա երեկոյան ջերմել ու հաստատվել է հեռուստաընկերության տնօրենի կորոնավիրուսով վարակվելու թեստը:

Հիվանդության ախտանշաններ են հայտնաբերվել նաև հաղորդման ռեժիսորի մոտ:

Սինգապուրցի մարզիկները նույնպես ստիպված են եղել թեստեր անցնել, բայց արդյունքների մասին դեռ ոչինչ չի ասվում:

Միջադեպը լայն արձագանք է առաջացրել:

Տոկիոյի օլիմպիական խաղերի կազմկոմիտեն երկու շաբաթով արգելել է լրագրողներին շփվել Սինգապուրի ազգային հավաքականի հետ, հնարավոր է, որ սահմանափակումները տարածվեն նաև  այլ թիմերի վրա:

Ճապոնիայում կորոնավիրուսի դեպքերը աճում են արդեն երկու շաբաթից ավելի, իսկ մեկնարկին մնացել է երեք շաբաթից էլ պակաս :

Որոշ հարցումների համաձայն, ճապոնացիների մեծ մասը անհրաժեշտ է համարում չեղյալ հայտարարել խաղերը, կամ՝ հետաձգել:

 

Placeholder
Օլիմպիական խաղերին ընդառաջ կորոնավիրուսի առաջին դեպքերն են գրանցվել լրագրողների շրջանում