Մայր Աթոռի Մատենադարանի առցանց գրացուցակում արդեն հասանելի են 81 հայերեն,189 օտարալեզու պարբերական
Մշակույթ
10:20 07/07/2021
Հայաստան

Մայր Աթոռի Մատենադարանի առցանց գրացուցակում արդեն հասանելի են 81 հայերեն,189 օտարալեզու պարբերական

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Մատենադարանի պարբերական մամուլի էլեկտրոնային գրացուցակում արդեն հասանելի են աշխարհի տարբեր վայրերում տպագրված 81 անուն հայերեն,189 անուն օտարալեզու պարբերականներ: Այս մասին տեղեկանում ենք  «Վաչե և Թամար Մանուկյան» Մատենադարանի ֆեյսբուքյան էջից

Կրոնագիտական, հայագիտական, պատմաբանասիրական ուղղվածություն ունեցող այս թերթերն ու ամսագրերը՝ տպագրված 1830 ական թվականներից առ այսօր, կարելի է ընթերցել Սուրբ Էջմիածնի Մատենադարանի հարմարավետ ընթերցասրահում։

Եթե համացանցում առկա են այդ պարբերականների թվային տարբերակները, ապա դրանք արտացոլված են գրացուցակում։

Օգտվելու կարգը՝

Մուտք գործել Մատենադարանի կայքէջ www.etchmiadzinlibrary.am
Նշել «Պարբերականներ» բաժինը - http://etchmiadzinlibrary.am/hy/magazine
Ընտրել «Հայալեզու» կամ «Օտարալեզու» ենթաբաժինը
Այբբենական ցանկից ընտրել  պարբերականի անունը: 

Placeholder
Մայր Աթոռի Մատենադարանի առցանց գրացուցակում արդեն հասանելի են 81 հայերեն,189 օտարալեզու պարբերական