«Դելտա» տարբերակով վարակված երեխաներն ավելի հաճախ բուժման կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքում
Տարածաշրջան
18:53 09/07/2021
Տարածաշրջան

«Դելտա» տարբերակով վարակված երեխաներն ավելի հաճախ բուժման կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքում

«Դելտա» տարբերակով վարակված երեխաների մոտ հիվանդությունն ավելի ծանր է ընթանում, նրանք ավելի հաճախ բուժման կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքում։ Այս մասին, վրացական Առաջին ալիքի հաղորդմամբ, ասել է երկրի Իմունիզացման տեխնիկական խորհրդատուների ազգային խմբի ղեկավար, պրոֆեսոր Իվանե Չխաիձեն:

Ըստ նրա, եթե երեխան մեծանում է ընտանիքում, ապա այս ընտանիքի չափահաս անդամների պարտականությունն է պատվաստվել, որպեսզի պաշտպանեն երեխային «հնդկական տարբերակից»:

«Այսպես կոչված հնդկական շտամն առանձնանում է երկու հիմնական հատկություններով. Այն ավելի հեշտությամբ է փոխանցվում և բնութագրվում է ագրեսիվ ընթացքով, քանի որ ավելի մեծ մահացություն է առաջացնում, և բնութագրվում է նաև տարիքային բաշխման փոփոխությամբ: Վարակվում են ինչպես երիտասարդները, այնպես էլ երեխաները: Այս տվյալները հատկապես կարևոր են Մեծ Բրիտանիայում անցկացված ուսումնասիրությունից հետո, երբ պարզ դարձավ, որ «դելտա» տարբերակը շատ արագ տարածվում է 12-ից 15 տարեկան երեխաների մոտ, և դրանց թվում կան դեպքեր, որոնք հոսպիտալացում են պահանջում: Բացի այդ, հիվանդանոց տեղափոխված երեխաների մեծ մասը պահանջում է բուժում կրիտիկական բժշկության և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում: Այսինքն, այսպես կոչված դելտա տարբերակով վարակված երեխաների ընթացքը համեմատաբար ծանր է: Ավելի հաճախ է անհրաժեշտ հոսպիտալացում, իսկ հոսպիտալացման դեպքում ավելի հաճախ՝ վերակենդանացման բաժանմունքում», – ասել է Իվանե Չխաիձեն:

Վերջինիս խոսքերով, ներկայումս երեխաներին կորոնավիրուսից պաշտպանելու հնարավորություն չկա: Այս տարիքային խմբում պատվաստումները չեն կատարվում: Այսպիսով, ծնողների և ընտանիքի տարեց անդամների պարտականությունն է պատվաստվել և պաշտպանել իրենց երեխաներին և թոռներին կորոնավիրուսից:

Placeholder
«Դելտա» տարբերակով վարակված երեխաներն ավելի հաճախ բուժման կարիք ունեն վերակենդանացման բաժանմունքում