ՄՕԿ-ը կրկին սպառնում է IWF-ին` մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար
Սպորտ
20:09 09/07/2021
Աշխարհ

ՄՕԿ-ը կրկին սպառնում է IWF-ին` մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար

ՄՕԿ-ը կրկին սպառնում  է ծանրամարտի միջազգային ֆեդերացիային` մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար:Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Ֆեդերացիան չի կարողացել հաստատել նոր սահմանադրության նախագիծը, որը պահանջում է միջազգային օլիմպիական կոմիտեն:Համաշխարհային սպորտի գլխավոր կառույցը վերստին հիշեցրել է  IWF-ին `Փարիզում, 2024թ. օլիմպիական խաղերից ծանրամարտը դուրս մղելու մտադրության մասին:

ՄՕԿ-ի առաջարկած  փոփոխություններից մեկը վերաբերում է կառույցի գործկոմի անդամների ընտրության չափանիշներին ,որի համաձայն, այն թեկնածուները, ովքեր երբևէ  նպաստել են հակադոպինգային կանոնների խախտումներին, չեն կարող առաջադրվել գործկոմի կազմում:

Այս պահին կառույցում կան այդպիսիք:

Հուլիսի 23-ին Տոկիոյում  մեկնարկելիք օլիմպիական խաղերի ծանրամարտի մրցաշարի ծրագիրը  ներկայացված է   կրճատ տեսքով:

Եթե նախորդ՝ 2016-ի խաղերին մասնակցել է  260,  ապա ճապոնիայում կմրցի ընդամենը՝    190 ծանրորդ: Մի  քանի ազգային հավաքականներ, օրինակ ՝ Թաիլանդը, Մալայզիան և Ռումինիան, ընդհանրապես հանդես չեն գա:

 

Placeholder
ՄՕԿ-ը կրկին սպառնում է IWF-ին` մարզաձևը օլիմպիական ծրագրից հանելու համար