Վարակաբանը հայտնել է, թե քանի անգամ է հնարավոր վարակվել կորոնավիրուսով
Աշխարհում
19:33 10/07/2021
Աշխարհ

Վարակաբանը հայտնել է, թե քանի անգամ է հնարավոր վարակվել կորոնավիրուսով

Դալնեվոստոկի դաշնային համալսարանի վիրուսաբան Միխայիլ Շչելկանովն ասել, որ մարդիկ կարող են անսահմանափակ քանակությամբ հիվանդանալ կորոնավիրուսային վարակով: Ըստ փորձագետի, այն հնարավոր է, եթե չպահպանել սանիտարահամաճարակաբանական կանոնները: Հայտնում է URA.RU կայքը:

«Կորոնավիրուսով նորից վարակվելը կարող է պատահել այնքան, որքան ցանկանում եք՝ կախված նրանից, թե ինչպիսի ապրելակերպ է վարում մարդը: Եթե դուք շարունակում եք մասնակցել զանգվածային աղմկոտ երեկույթներին, չեք պահում սոցիալական հեռավորությունը, դիմակ չեք կրում, վիրուսը վաղ թե ուշ կմտնի ձեր մեջ»,-զգուշացրել է վարակաբանը:

Շչելկանովը ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութ ունենալը չի երաշխավորում ամբողջական պաշտպանությունը:

«Հիվանդությունից կամ պատվաստումից հետո հակամարմինների առկայությունը երաշխիք չէ, որ վերավարակ չի լինի, քանի որ դա հակագազ կամ քիմիական պաշտպանության հագուստ չէ»,-ավելացրել է նա:

Համաճարակաբան Էդուարդ Շունկովը պնդում է, որ կորոնավիրուսը նման է գրիպի:

«Դա նման է գրիպին. Վարակների ցիկլը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ իմունային համակարգը լիովին չի պաշտպանվել: Կորոնավիրուսը պատկանում է սուր շնչառական վիրուսային ինֆեկցիաների խմբին, և դրանց սեզոնայնությունը կա, և դրանց նկատմամբ իմունիտետը կարճատև է»,-պարզաբանել է բժիշկը:
 

Placeholder
Վարակաբանը հայտնել է, թե քանի անգամ է հնարավոր վարակվել կորոնավիրուսով