Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան
Հասարակություն
09:42 12/07/2021
Հայաստան

Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան

«Այո, հոգևոր ճգնաժամ է այսօր»,- Պայծառակերպության տոնի քարոզի ժամանակ ասել է Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ 

Շարունակելով իր աղոթքը՝ նա նշել է. «Մեր օրերը բարդ են, դժվար են, շատ դժվար են, որովհետև այն կապված է ոչ միայն քաղաքական իրավիճակի հետ, այլ, հատկապես՝ հոգևոր ճգնաժամի․ ընկալելու արժեքները, որոնց մասին խոսեցի՝ ճշմարտության մասին, օրենքի մասին, պատասխանատվության մասին, իրավունքի մասին, ազատության մասին, շնորհի մասին, Հայրենիք ունենալու մասին, պետություն ամբողջության պատկերացում ունենալու մասին, ժառանգությանը տեր կանգնելու մասին և, վերջապես, դեպի Աստված ընթանալու մասին, այլ ոչ թե աստվածացրած, ֆետիշացրած մշակույթով «յոլա գնալու» մասին։

Երբ մեր նահատակներին ընծայված խաչքար ենք օծում, դրանով իրենց փառքին կամ պատվին մի կաթիլ բան չի ավելանում, բայց իրենց՝ մեր նահատակներին կարող են ամաչեցնել․ որքան էլ երեսները ձևացնող տխուր լինի, որքան էլ, իբրև թե  ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, բայց գործողությունները՝ լրիվ տարբեր, լրիվ հակառակ են»։ 

Placeholder
Որքան էլ, իբրև թե ցավում են, որ մեր տղաները նահատակվել են, գործողությունները՝ լրիվ հակառակ են. Բագրատ Սրբազան