Կմեկնարկի կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը
Սպորտ
19:02 12/07/2021
Հայաստան

Կմեկնարկի կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը

Հուլիսի 13-ին,  Երևանի նախկին  «Արաքս» -«Միկա» մարզահամալիրում, կմեկնարկի կանանց բասկետբոլի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության  D ենթախմբի չելենջ-մրցաշարը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ը։

Հայաստանի հավաքականի մրցակիցներն են տվյալ Հունաստանի, Շվեյցարիայի, Ուկրաինայի և Ալբանիայի թիմերը:

Հիշեցնենք, որ այս տարի Եվրոպայի առաջնության անցկացման ձևաչափը որոշակի փոփոխությունների է ենթարկվել։ Հայաստանի հավաքականը պետք է հանդես գար B դիվիզիոնում, սակայն առկա համաճարակի  պատճառով որոշվել է առաջնությունն անցկացնել չելենջ -մրցաշարերի տեսքով․ հավաքականները հանդես կգան 5-6 թիմերից բաղկացած խմբերում։

Հայաստանի ընտրանու առաջին մրցակիցն է Շվեյցարիայի թիմը: Խաղի սկիզբը՝ ժամը 19. 00 –ին:

Placeholder
Կմեկնարկի կանանց բասկետբոլի Եվրոպայի առաջնության չելենջ-մրցաշարը