Բյուրականի աստղադիտարանի սեպտեմբերյան միջազգային գիտական միջոցառումների մասնակցության հայտերն արդեն ընդունվում են
Օրվա թեմա
13:28 12/07/2021
Հայաստան

Բյուրականի աստղադիտարանի սեպտեմբերյան միջազգային գիտական միջոցառումների մասնակցության հայտերն արդեն ընդունվում են

Աեպտեմբերին ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում  տեղի կունենա 2 գիտական միջազգային միջոցառում՝ «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը և «Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը՝ նվիրված Բյուրականի աստղադիտարանի հիմնադրման 75-ամյակին (BAO-75):

Բյուրականի աստղադիտարանից հայտնում են, որ «Տարածաշրջանային 2-րդ աստղագիտական ամառային դպրոց (2RASS)»-ը կանցկացվի սեպտեմբերի 13-17-ը։ Այն նպատակ ունի համախմբել սկսնակ աստղագետների և հարակից ոլորտների մագիստրոսների ու ատենախոսների։ Հայտերի ընդունման վերջնաժամկետն է օգոստոսի 10-ը։ Դպրոցի մասին առավել մանրամասն այստեղ։

«Աստղագիտությունը միջճյուղային և բազմաճյուղային գիտությունների քառուղիներում» միջազգային գիտաժողովը տեղի կունենա սեպտեմբերի 20-24-ը և նվիրված կլինի աստղագիտության առաջատար դերին գիտության ու մշակույթի մեջ, ինչպես նաև մարդկային գործունեության այլ ոլորտներում։

Գիտաժողովը նպատակ է հետապնդում բնական և հասարակական գիտությունների մեջ հաստատել ավելի լավ համագործակցություններ։ Խրախուսվում է այն գիտնականների մասնակցությունը, ովքեր աշխատում են աստղաֆիզիկայի ոլորտում՝ հիմնվելով քիմիայի, կենսաբանության և այլ գիտությունների խորը իմացության վրա։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը օգոստոսի 20-ն է։ Գիտաժողովի մասին առավել մանրամասն այստեղ։

Placeholder
Բյուրականի աստղադիտարանի սեպտեմբերյան միջազգային գիտական միջոցառումների մասնակցության հայտերն արդեն ընդունվում են