Փողոցով եկածին պետք է քշեին փողոցով. Իսագուլյան
Քաղաքական
16:05 13/07/2021
Հայաստան

Փողոցով եկածին պետք է քշեին փողոցով. Իսագուլյան

«Այն ինչ տեղի է ունենում, օրինականության շրջանակներում չէ, բայց եթե սուրդ պատյանից հանել ես ու նորից պատյան ես դնում, արդեն իսկ պարտված ես»,- ասուլիսում ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ խոսելով Սյունիքի  համայնքապետերի կալանավորումների մասին:

Նա նշեց, որ եթե նոյեմբերի 9-ից հետո այդ համայնքապետերը սուր էին հանել, այլևս այդ սուրը պատյան դնել չէր կարելի:

«Եթե սուրը դրել են պատյան, իրենց ախոյանը, թշնամին, այդ սուրը պատյան չէր դրել և ժամանակն աշխատում էր թշնամու օգտին»,- նշեց նա:

Գ. Իսագուլյանն ասաց, որ զայրացած, նեղած է ընդդիմության վրա, որ նոյեմբերի 9-ից հետո փոխանակ փողոցները լցնեին, տեղ, դադար չլիներ, խաղաց այն խաղի կանոններով, որ թելադրում էր իրենց Նիկոլ Փաշինյանը:

«Նիկոլ Փաշինյանի խաղին տրվելով՝ եկան, ունեցան այն, ինչ ունեցան հունիսի 20-ին:
Հիմա այլևս սուր ճոճելն ինչի՞ համար է: Այդ մարդուն տվել եք պողպատյա մանդատ ձեր սխալ գործունեությամբ»,- նշեց քաղաքական գործիչը:

Նա ասաց, որ պետք էր մինչև վերջ կանգնեին փողոցում, փողոցով եկածին քշեին փողոցով:

Ասուլիսին ամբողջությամբ՝ տեսանյութում: 

Placeholder
Փողոցով եկածին պետք է քշեին փողոցով. Իսագուլյան